Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Դմիտրի Սաբլին. Փողոցը բարձրագոչ կարգախոսների ներքո օտար, թշնամական սցենարով իշխանության Է բերում մի մարդու, որը կործանում է իր երկիրը

Դմիտրի Սաբլին. Փողոցը բարձրագոչ կարգախոսների ներքո օտար, թշնամական սցենարով իշխանության Է բերում մի մարդու, որը կործանում է իր երկիրը
24.02.2021 | 22:27

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի, իբրև թե, չպայթած հրթիռների վերաբերյալ խոսում է նրա անիրազեկության մասին՝ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը:

«Վատ պարողին ոտքերն են խանգարում: Այս ժողովրդական դիպուկ իմաստնությունն ամենից լավ է բնութագրում Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում «Իսկանդեր»-ների կիրառման և դրանց «հնացած լինելու» մասին»,- ասել է ռուս պատգամավորը: Նրա խոսքով՝ հրթիռային համալիրն արդեն լավագույնն են համարում նրանք, ովքեր հասկանում են պատերազմի և խաղաղության հարցերից: Պատգամավորը հիշեցրել է, որ «Իսկանդեր»-ն իր բարձր հատկությունները հաստատել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում:
Սաբլինը նշել է նաև Փաշինյանի նման արտահայտությունների մեկ այլ պատճառ: «Սորոսական ձեռնարկները հուսախաբ են արել Փաշինյանին… Դա ևս մեկ վկայություն է, թե ինչպես է փողոցը բարձրագոչ, գեղեցիկ կարգախոսների ներքո օտար, թշնամական սցենարով, իշխանության բերում մի մարդու, որը կործանում է իր երկիրը»,- ասել է Սաբլինը:

Դիտվել է՝ 152741

Մեկնաբանություններ